Ներքին Միտք 6 ամիս առաջ - 18:47 06-01-2026

«Բժշկական ապահովագրությունը» հնարավոր է բնորոշել միայն մեկ բառով՝ «բարդակ». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Չապահովագրված և անառողջ համակարգ

Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական, «հոգևոր» և հակապետական արշավին զուգահեռ նաև մեկ այլ աղետ է բերել հունվարի 1–ից։

Առողջապահության ոլորտում, այսպես կոչված, ապահովագրական համակարգի ներդրման անունը կա, ամանումը չկա։ Այն ինչ «բժշկական ապահովագրության» անվան տակ սրանք բերել են ՀՀ քաղաքացիների գլխին, հնարավոր է բնորոշել միայն մեկ բառով՝ «բարդակ»։

Ոչ մեկ չգիտի, թե ինչպես է գործելու համակարգը, ինչպես է ՀՀ քաղաքացին օգտվելու դրանից, ում և ինչպես է փող փոխանցվելու, ինչ է ստանալու քաղաքացին, ինչպես են աշխատելու բժշկական հաստատությունները, բանկերը ինչպես են սպասարկելու քաղաքացիներին, գործատուն ինչ է անելու և այլն։ Ո՛չ քաղաքացին է պատրաստ, ո՛չ պետությունը։

Դավաճանությունն ու ապիկարությունը սրանց պարագայում միահյուսվել են և պատուհաս դարձել մեր երկրի գլխին։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան