Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 14:38 06-01-2026

Մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ, այսօրվա քայլարշավը նրա մասին է, որ մենք վերադարձել ենք. Փաշինյան

Ուխտերթի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։

«Այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով: Այս ամբողջ ընթացքում մենք աղոթեցինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով և գործողություններով զուգահեռ մենք ինքներս պետք է ստեղծենք այս աշխարհը:

Եկեղեցին դուրս է գալիս մեկուսացումից և հաղթահարում է մեկուսացումը: Ես ուզում եմ, որ մենք բոլորս բարձր ծափերով ողջունենք 10 եպիսկոպոսներին և բոլոր հոգևոր հայրերին, որոնք կանգնել են եկեղեցու «բարենորորգման» ճանապարհին:

Մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ: Եվ այսօրվա քայլարշավը նրա մասին է, որ մենք վերադարձել ենք:

Մենք այսօր արձանագրում ենք, որ պետք է նորոգվել, մեզ պետք է առերեսվել մեր անցած ճանապարհի և մեզ պետք է կայացնել որոշումներ:

ՀԱԵ-ն ոմանք փորձում են օգտագործել որպես հենման կետ՝ ՀՀ-ի դեմ գործելու համար։ Մենք դա թույլ չենք տալու: Կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի գործելու եկեղեցու դեմ»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը