Աշխարհի որ մասում էլ լինի, մենք չենք ողջունում քաղաքական օրինականությունը և միջազգային իրավունքը խախտող որևէ գործողության։ Վենեսուելայի հարցում նույնպես մենք ձգտում ենք անել այն, ինչը լավագույնն ու ամենաճիշտն է և՛ Թուրքիայի, և՛ բարեկամ վենեսուելացի ժողովրդի համար։
Այս մասին, ըստ «Թուրքիան այսօր» լրատվական ալիքի, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Պարոն Մադուրոն և վենեսուելացի ժողովուրդը միշտ ցույց են տվել, որ մեր ազգի ընկերներն են։ Որպես երկու բարեկամ երկրներ՝ մենք կարևորություն և առաջնահերթություն ենք տվել միմյանց հետ համերաշխությանը մեր դժվարին ժամանակներում։ Այսօր մենք գործում ենք նույն փոխըմբռնմամբ։
Թուրքիան և թուրք ազգը կշարունակեն աջակցել բարեկամ վենեսուելացի ժողովրդին՝ բարգավաճման, խաղաղության և զարգացման համար նրանց պայքարում»,- նշել է նա։