Ներքին 9 ամիս առաջ - 10:35 03-01-2026

Սյունիքում շմոլ գազից ընտանիքի 6 անդամներ են թունավորվել, որոնցից 3-ը երեխաներ են. shamshyan.com

Shamshyan.com-ը իր աղբյուրներին հղումով գրում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Արաքսյա Ք․-ն, Երևանի բնակիչ 13-ամյա Մ․ Բ․-ն, Սյունիքի մարզի բնակիչներ 15-ամյա Խ․ Ք․-ն, 17-ամյա Վ․ Ք․-ն, 37-ամյա Վարսիկ Ք․-ն և 77-ամյա Վահան Ք․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23։30-ից սկսած վերջիններս հերթով լոգանք են ընդունել, որից հետո իրենց վատ են զգացել, փսխել և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան