Ներքին 5 ամիս առաջ - 22:22 02-01-2026

Մի շարք շրջաններում բուք է և մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Լանջառ-Լուսաշող (բուք) և Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները:

Նորավան-Լծեն-Տաթև, «Մեղրու սար» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Երասխ-Զանգակատուն (բուք), «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորանները (մառախուղ), Սպիտակ-Գյումրի (բուք), Սևան-Ծաղկունք-Դդմաշեն, Արթիկ-Մարալիկ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի են։

Վանաձոր-Դիլիջան, Քաջարան-Կապան դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բուք է։

Վեդի-Ավշար ավտոճանապարհին մառախուղ է։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կապանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը