Թող գալիք տարին դառնա համախմբման, դիմակայության, վերադարձի հավատն ամրապնդելու տարի, Արցախը մեզ սպասում է
Որևէ ուժ երբեք չի կարող խլել Արցախ վերադարձի մեր իրավունքը։ Քանի դեռ վերադարձի պահանջը կենդանի է մեր գիտակցության և համազգային օրակարգում, այն կմնա մեր պայքարի առանցքը։
Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի ամանորյա ուղերձում:
«Բաքվում պահվող անձանց ազատ արձակումը միջազգային իրավունքի անբեկանելի պահանջ է և համազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը։
Թող գալիք տարին դառնա համախմբման, դիմակայության, վերադարձի հավատն ամրապնդելու տարի, Արցախը մեզ սպասում է»,- նշված է ուղերձում։