Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 16:13 31-12-2025

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը

Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում ռիալի փոխարժեքի կտրուկ անկման, գնաճի և կենսամակարդակի վատթարացման ֆոնին:

Բողոքի ցույցերը սկսվել են տնտեսական պահանջներով, դրանց մասնակցում են առևտրականներ, ուսանողներ և խոշոր քաղաքների բնակիչները:

Իշխանությունները հայտարարել են ցուցարարների հետ երկխոսության պատրաստակամության մասին։ Ճգնաժամի ֆոնին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել. ավելի վաղ Կենտրոնական բանկի նախագահը հրաժարական է ներկայացրել: