Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 13:48 31-12-2025

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. ՀՀ 3-րդնախագահի գրասենյակ

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, գրել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տարեմուտի շեմին ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին», - նշել է գրասենյակը: