Ներքին 8 ամիս առաջ - 12:57 31-12-2025

2026-ին ևս Ոստիկանությունը շարունակելու է իրականացնել իր առաքելությունը․ Արամ Ղազարյան

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

«ՀՀ ՆԳՆ ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, գործընկերնե՛ր, վետերաննե՛ր, սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

2025 թվականը Ներքին գործերի նախարարության որդեգրած արմատական բարեփոխումները կյանքի կոչելու ժամանակաշրջան էր․ Ոստիկանության հենասյունային չորս ուղղություններն այսօր արդեն լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները: Տարին լի էր նաև մարտահրավերներով, սակայն դրանք հնարավոր եղավ հաղթահարել արհեստավարժ ու համակարգված աշխատանքի շնորհիվ։

2026 թվականին ևս Ոստիկանությունը պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու է իրականացնել իր առաքելությունը՝ անզիջում պայքար մղելով հանցավորության դեմ, պահպանելով հասարակական կարգն ու պաշտպանելով մեր հայրենակիցների անվտանգությունը։

Տարեմուտի այս օրը շնորհավորում եմ նաև մեր ծառայակիցների ընտանիքներին, ովքեր համբերատարությամբ ու պատասխանատվությամբ կիսում են Ոստիկանությունում ծառայության բոլոր դժվարությունները, և մաղթում՝ բարեկեցություն:

Խորին խոնարհումս ու զորակցությունս եմ հայտնում մեր զոհված զինակիցների հարազատներին՝ վերահաստատելով մշտապես սատար լինելու մեր պատրաստակամությունը։

Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ Ոստիկանության աշխատակիցներին գալիք տարում մաղթում եմ անփորձանք և արժանապատիվ ծառայություն, մեր հայրենակիցներին՝ բարեկեցություն և անվտանգություն, մեր երկրին՝ խաղաղություն ու շարունակական զարգացման անկասելի ուղի»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում