Արտաքին 6 ամիս առաջ - 21:03 30-12-2025

ԱԹՍ-ների գրոհ Բելգորոդի մարզում. կան զոհ ու վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզում մեկ խաղաղ բնակիչ է մահացել, չորսը` վիրավորվել։

Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Ուկրաինայի զինված ուժերի հերթական հարձակումների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, չորսը վիրավորվել են։ Վոլոկոնովկայի շրջանի Գրուշևկա-Պյատնիցկոյե ավտոճանապարհի հատվածում մեքենային FPV-դրոնով հասցված հարվածի հետևանքով կին է մահացել, մեքենայում գտնվող տղամարդը ստացել է տարբեր աստիճանի բազմաթիվ վնասվածքներ, «Օռլան» ստորաբաժանման մարտիկները նրան տեղափոխել են Վոլոկոնովկայի հիվանդանոց», տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Նրա խոսքով՝ Բեսսոնովկա գյուղում ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել մի տղամարդ, որին տեղափոխել են շրջանային հիվանդանոց, իսկ հետագա բուժման համար նախատեսում են տեղափոխել Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Շեբեկինոյի շրջանի Վոզնեսենովկա գյուղում ևս դրոնը հարձակվել է մեքենայի վրա։ Գլադկովի փոխանցմամբ՝ վիրավոր վարորդին տեղափոխել են տեղի հիվանդանոց:

«Բելյանկա գյուղում տրակտորի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել մեկ այլ բնակիչ։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։ Վնասվել է տեխնիկան»,– հավելել է մարզպետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել