Արտաքին 9 ամիս առաջ - 23:54 29-12-2025

Թրամփը հայտարարել է Վենեսուելայում խոշոր օբյեկտի ոչնչացման մասին

ԱՄՆ-ի և Վենեսուելայի հարաբերություններում պահպանվող լարվածության ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները նախորդ շաբաթ խոշոր օբյեկտ են ոչնչացրել հարավամերիկյան այդ երկրի տարածքում։

Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է ռադիոհաղորդավար և Հանրապետական ​​կուսակցության հովանավոր Ջոն Կացիմատիդիսին տված հարցազրույցում։

«Նրանք ունեն խոշոր գործարան կամ խոշոր ձեռնարկություն, որտեղից դուրս են գալիս նավերը։ Մենք այն ոչնչացրեցինք երկու գիշեր առաջ։ Շատ ուժեղ հարված հասցրեցինք նրանց»,- նշել է Թրամփն՝ առանց մանրամասնելու, թե հատկապես որ օբյեկտի մասին է խոսքը և Վենեսուելայում որտեղ է գտնվում այն։

CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից մեկը մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը՝ նշել է, որ ասածը վերաբերում է թմրավաճառների օբյեկտին։

Պաշտոնյան, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, ձեռնպահ է մնացել հնարավոր հարվածի մասին լրացուցիչ մանրամասներ ներկայացնելուց։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը