Ներքին 6 ամիս առաջ - 20:11 29-12-2025

Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է, կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում ՀՀ ավտոճանապարհների մասին. ըստ վերջին տվյալների՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, մի շարք տարածաշրջաներում ձյուն է տեղում, իսկ «Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է։

Ստորև՝ Փրկարար ծառայության հաղորդագրությունը.

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բերդ-Ճամբարակ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Արարատի մարզի, Կոտայքի մարզում (բացառապես Չարենցավան քաղաքի) Ձերմուկի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրու, Աշտարակի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Մեղրու լեռնանցքում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է։

Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկի, Կապանի, Գավառի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Իջևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից