Ներքին 9 ամիս առաջ - 17:27 29-12-2025

Հարցվածների 73 տոկոսը վստահում է եկեղեցուն․ հարցում

Հայ առաքելական եկեղեցին ունի մի քանի անգամ բարձր վարկանիշ՝ գործող իշխանությունների համեմատ։ ՀԱՍԵ-ին լիովին վստահում է քաղաքացիների 55.8%-ը, իսկ 15.6%-ը՝ ավելի շուտ վստահում։ Ընդհանուր՝ 73,4 տոկոսը վստահում է եկեղեցուն։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով վերջին հարցման տվյալները։

Այսպիսով՝ հարցվածների միայն 18.7%-ը չի վստահում ՀԱՍԵ-ին, իսկ 3.1%-ը դժվարացել է պատասխանել։

1000 հարցված քաղաքացիներից միայն 27.4%-ն է լիովին վստահում կրթական համակարգին, 28.5%-ը՝ ավելի շուտ վստահում, 11%-ը՝ ավելի շուտ չի վստահում, 28.2%-ը՝ ընդհանրապես չի վստահում, իսկ 4.9%-ը դժվարացել է իր գնահատականը տալ։

Ինչ վերաբերում է պետական իշխանություններին վստահելուն, ապա 45.1%-ն ընդհանրապես չի վստահում իշխանություններին, իսկ վստահում է միայն 17.8%-ը: Դժվարացել է իր գնահատականը տալ 4.9%-ը։

Քաղաքական դաշտին չի վստահում 48.2%-ը, վստահում ընդամենը՝ 12.3%-ը։ Դժվարացել է պատասխանել 8.5%-ը։

Մեդիային վստահելու դեպքում ևս հետաքրքիր և մտահոգիչ իրավիճակ է։ Հարցվածների 45.1%-ը չի վստահում մեդիային, և միայն 8.2%-ն է նշել, որ վստահում է։ Այս դեպքում դժվարացել է պատասխանել 5.8%-ը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում