Ներքին 6 ամիս առաջ - 13:52 29-12-2025

Երևանի Ռոստովյան-Մուրացան խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է. պարեկ չկա․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Երևանի որոշ փողոցներում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով ստեղծվել է քաոս։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում 3 ժամից ավելի է երթևեկությունը կաթվածահար է եղել, ստեղծվել է արհեստական խցանում և դրա պատճառը հոսանքի անջատումն է և պարեկների բացակայությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խաչմերուկում երթևեկությունը վերածվել է «աջաբսանդալի», ինչի պատճառով էլ անգամ շտապօգնության ավտոմեքենաները չեն կարողանում հիվանդին հասցնել հիվանդանոց կամ գնալ կանչի վայր։

Երթևեկությունը փորձում են կարգավորել վարորդները, իսկ որոշ անպատասխանատու վարորդներ էլ երթևեկում են հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված