Արտաքին 5 ամիս առաջ - 09:56 28-12-2025

Ստամբուլում ձյան պատճառով ավտոբուսն ընկել է ձորակը. կան տուժածներ

Ստամբուլում ծառայողական ավտոբուսն ընկել է ձորակը, վթարի հետևանքով 4 մարդ է մահացել, 7-ը` վնասվածքներ ստացել։

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Վթարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու բժիշկները։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենաներով, 3-ի վիճակը գնահատվում է ծանր»,- ասված է հաղորդագրությունում։

Վթարի պատճառը թաց ձյունն է։ Վարորդը կորցրել է կառավարումը, և ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից: