Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:02 26-12-2025

Տուն-տեղս թողել, եկել եմ. ես մուրացկան չեմ, իմ իրավունքն եմ պահանջում. արցախցի

Արցախցի Հովիկ Դավթյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմում է, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում և մինչ օրս չի կարողանում ստանալ կայուն բնակարանային լուծում։

Դավթյանի խոսքով՝ մինչև բռնի տեղահանությունը նա բնակվել է Ստեփանակերտի կենտրոնում՝ չորսսենյականոց, 115 քմ բնակարանում։

«Ես ապրում էի Ստեփանակերտում, էլիտար թաղամասում, երկրորդ հարկում, մենակ, թոշակառու էի։ Ծնողներս մահացած են, ընտանիք չունեմ»,- նշում է նա։

Տեղահանությունից հետո նա ժամանակավորապես բնակվել է քրոջ ընտանիքի հետ, սակայն պայմանները թույլ չեն տվել երկարաժամկետ շարունակել համատեղ կացությունը։

«Քույրս ընտանիքով եկավ ինձ մոտ, հետո գնացին Եղվարդ, ապա Դիլիջան։ Ես մնացի առանց բնակության հստակ լուծման»,- ասում է Դավթյանը։

Նրա խոսքով՝ պետական մարմինների կողմից իրեն առաջարկվել են ծերանոց, խնամքի կենտրոն կամ բազմահոգանոց սենյակներ, ինչը նա կտրականապես մերժել է։

«Ես ծերանոց գնալու մարդ չեմ։ Ես Արցախի քաղաքացի եմ, հայ մարդու իրավունքներ ունեմ։ Ծերանոցը լուծում չէ։ Ինձ առաջարկում են 7 հոգանոց սենյակ՝ 49 հազար դրամ թոշակով, որտեղ ես պետք է վճարեմ նաև կոմունալ ծախսերը։ Դա ապրել չէ»,- ընդգծում է նա։

Դավթյանը նշում է, որ իրեն վիրավորական է թվում նման առաջարկները և դրանք դիտարկում է որպես արհամարհանք Արցախի բնակչության նկատմամբ։

«Ես մարդ եմ, ոչ թե թիվ։ Ես իրավունք ունեմ ապրել նորմալ պայմաններում, ոչ թե սառը սենյակում գոյատևել»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ բազմաթիվ արցախցիներ այսօր կանգնած են նույն խնդրի առաջ՝ չունենալով կայուն բնակարան, աշխատանք կամ հստակ ապագայի տեսլական։

«Հայաստանի Հանրապետությունում չկա մի գյուղ, որտեղ Արցախը զոհ չտված լինի։ Իսկ այսօր մեզ ասում են՝ սպասեք, դիմում գրեք, հերթ կանգնեք»,- նշում է Դավթյանը։

Նա պնդում է, որ բնակարանային ֆոնդ գոյություն ունի, սակայն այն չի տրամադրվում արցախցիներին։ «Տուն կա, տեղ կա, բայց չեն տալիս։ Գիտեմ, որ կա, բայց փակ է մեզ համար»,- ասում է նա։

Դավթյանը հայտարարում է, որ պատրաստվում է դիմել համապատասխան նախարարություններին և, անհրաժեշտության դեպքում, բողոքի ակցիա իրականացնել. «Եթե պետք լինի, նախարարությունում կնստեմ, դուրս չեմ գա։ Թող գան, հանեն։ Բայց լռել չեմ կարող»։

Արցախցի տղամարդը իր խոսքը եզրափակում է կոչով՝ հորդորելով պետական մարմիններին փոխել վերաբերմունքը տեղահանվածների նկատմամբ։

«Մենք օգնություն չենք մուրում, մենք մեր արժանապատիվ կյանքի իրավունքն ենք պահանջում։ Չի կարելի մարդկանց թողնել փողոցում ու ասել՝ համբերեք»,- ասում է Հովիկ Դավթյանը։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց