«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի փոփոխությունների նպատակը խոսքի ազատությունը սահմանափակելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
Երեկ կառավարության նիստում ընդունվեց ԲՏԱ նախարարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի` այսուհետ կարգելվի օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, ինչպես նաև կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։
«Այս օրենքի նպատակն է ավելի լեգիտիմ գործիքներ տալ իշխանությանը` ընտրություններից առաջ փակելու այն լրատվամիջոցների, այն լրագրողների բերանը, որոնք քննադատում են իրենց»,– ասաց Աբրահամյանը։
Նա ընդգծեց` բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող, ռասայական խտրականություն քարոզող բովանդակությունը նախկինում էլ է արգելվել հենց նույն օրենքով, իսկ օրինակ` օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածման արգելքը կոնկրետ նպատակ ունի` պայքարել իշխանության որդեգրած «հիբրիդային արշավի դեմ»։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: