Արագածոտնի թեմը դեկտեմբերի 25–ին` ժամը 19:00–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ–մկրտարանում կանցկացնի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը։
Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի թեմը։
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու թեմակալ առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող Մկրտիչ սրբազանի, անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար»,– ասված է Արագածոտնի թեմի հայտարարության մեջ։