Արտաքին 5 ամիս առաջ - 15:50 24-12-2025

Իսրայելը հարվածել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի հրթիռային արձակման կայանքներին Լիբանանի հարավում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Ոչնչացվել են Հեզբոլլահի ռազմական օբյեկտներ և ենթակառուցվածքներ, որոնցից վերջերս գործել են ահաբեկիչները։ Այս հրթիռային կայանքների առկայությունը խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշվում է Ցախալի տարածած հաղորդագրության մեջ։