Ուղիղ եթեր
Սպորտ 5 ամիս առաջ - 23:02 22-12-2025

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 5:1 հաշվով հաղթել է Ղրղզստանի հավաքականին

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Երևանում կայացած միջազգային ընկերական մրցաշարում ջախջախիչ պարտության է մատնել Ղրղզստանի հավաքականին` առավելության հասնելով 5:1 հաշվով։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտզալի հավաքականը։

«Դուբլ գրանցեցին Արսեն Պետրոսովն ու Նիկիտա Խրոմիխը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դենիս Նևեդրովը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թուրինում կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մոլդովային 2:1 հաշվով։

Ամենից շատ դիտված