Սպորտ 7 ամիս առաջ - 21:37 19-12-2025

Եթե Մելիքյանին ժամանակ տանք, շուտով այլ թիմ կտեսնենք. Յուրա Մովսիսյանը՝ ազգային հավաքականի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ազգային թիմի ապագայի հարցում լավատես է: Այս մասին նա ասել է «Чемпионат» պարբերականին։

«Գիտեմ, որ հավաքականի արդյունքները լավը չեն, բայց հիմա չեմ ուզում կենտրոնանալ դրա վրա։ Թիմում վատ չէին աշխատում, բայց, ցավոք, մենք խաղում էինք Պորտուգալիայի դեմ։

Այնուամենայնիվ, ես՝ որպես նախկին ֆուտբոլիստ, տեսնում եմ, թե որքան շատ է աշխատում Եղիշե Մելիքյանը (հավաքականի գլխավոր մարզիչ – խմբ.)։ Եվ ես շատ լավատես եմ Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ», - ասել է նա։

Մովսիսյանը վստահ է, որ հավաքականի գլխավոր մարզչին ժամանակ է պետք, որպեսզի թիմը ճիշտ մտածելակերպ ձեռք բերի։

«Եթե Մելիքյանին ժամանակ տանք, շուտով այլ թիմ կտեսնենք։ Այո, նույն աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունները շատացել են։ Բայց չմոռանանք, որ Հայաստանը խաղում է Եվրոպայում՝ ուժեղագույն ֆուտբոլային մայրցամաքում։ Այլ մայրցամաքների երկրները կարող են ավելի հեշտությամբ դուրս գալ աշխարհի գավաթի խաղարկություն, բայց Եվրոպայում դա երբեք հեշտ չի լինի... Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք Հայաստանին նույնպես կտեսնենք միջազգային խոշոր մրցաշարում: Սակայն դա հեշտ չի լինելու», - ասել է Մովսիսյանը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան