Ուղիղ եթեր
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 20:45 18-12-2025

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հետ մղեց Փաշազադեի «վկաների» հերթական գրոհը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հակառակորդը նենգ է և հայատյաց

Վատ է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի գործիքներն այսօր հայտնվել էին Մայր Տաճարի տարածքում (5–րդ շարասյունքը գտնվում է կառավարությունում), բայց լավ է, որ նրանք խայտառակ կերպով հեռացան/հեռացվեցին տարածքից։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հետ մղեց Փաշազադեի «վկաների» հերթական գրոհը։ Բայց պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ, քանզի թշնամին փողոցային մարտեր ու մերձամարտեր է պարտադրում մեզ, այն էլ՝ մեր երկրում՝ Մայր Տաճարում։

Հանգստանալ ու թուլանալ պետք չէ։ Վեհափառը ցույց տվեց, թե ինչպես կարելի է տեղի չտալ շանտաժներին ու խուլիգանությանը։

Մնացածը հայ ժողովրդի անելիքն է։

Ամենից շատ դիտված