Ներքին 7 ամիս առաջ - 11:49 18-12-2025

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր

Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի դեկտեմբերի 18-ին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 վագոն։

Նշվում է, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայի գներին համապատասխան։

Ամենից շատ դիտված