Ներքին 8 ամիս առաջ - 16:10 17-12-2025

Ես դեռ չեմ հասունացել, որ մտնեմ քաղաքականություն․ Նազիկ Ավդալյանը՝ ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելու մասին

Մամուլն այսօր գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին առաջարկվել է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում։

«Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին եւ բարձր է գնահատել նրա անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու եւ մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։ Ավելին՝ այնքան բարձր է գնահատել սպորտսմենի ներդրումը, որ ըստ «Իրավունք»-ին հասած լուրերի` անգամ պատրաստվում է նրան ներառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում»,- գրում է «Իրավունք»-ը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ ևս նմանատիպ լուրեր էին շրջանառվում, սակայն Ավդալյանը կտրականապես հերքել էր դրանք։

Oragir.News-ը կապ հաստատեց Նազիկ Ավդալյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է մամուլում տարածված տեղեկությունը համապատասխանում իրականությանը։

Ի պատասխան՝ Ավդալյանի փիար-մենեջերը մեզ վերջինիս անունից փոխանցեց՝ եթե Նազիկ Ավդալյանը մտնի քաղաքականություն, ապա հասարակությունն այդ մասին կիմանա իրենից, ոչ թե մամուլը կհայտնի այդ մասին։

«Ես դեռ չեմ հասունացել, որ մտնեմ քաղաքականություն: Ես այսօր իրականացնում եմ հասարակական գործունեություն միտված մարզերում սպորտի զարգացմանը: Իմ նախագիծը, բնականաբար, պահանջում է պետական աջակցություն: Ես հիմա զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, անում եմ իմ գործը, իսկ դեղին մամուլը և ֆեյքերը իրենց գործը»,- ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին