Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 22:40 16-12-2025

Շիրակում աղքատությունը խորացել է. մարդիկ մի կերպ են գոյատևում, վառելիքը՝ աղբանոցից հայթայթում

«Աղքատությունը Հայաստանում 2024» զեկույցում ՀՀ վիճակագրական կոմիտեն փաստում է, որ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզը։ Շիրակում աղքատ է բնակչության գրեթե կեսը՝ 43 տոկոսը, Շիրակին հաջորդում է Տավուշը՝ 39,9 տոկոսով։ Իսկ աղքատության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքում՝ 6․2 տոկոս։

Oragir.News-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ասում է, որ Շիրակում աղքատությունը խորացել է. մարդիկ մի կերպ են գոյատևում, վառելիքը՝ աղբանոցից հայթայթում։

«Եթե նախորդ տարիներին ամենաաղքատ խավը համարվում էին տնակային ավանների բնակիչները, բայց ցավոք սրտի նոր բացահայտում է մեզ համար գյուղական բնակավայրերի աղքատությունը, որն ավելի սարսափելի է։ Քաղաքում ապրող ծայրահեղ խավը գոնե հնարավորություն ունի օգտվելու տարբեր բարեգործական ծրագրերից, իսկ հեռավոր լեռնային գյուղերի բնակիչները մեկուսացված, անտեսված ապրում են։ Սարսափելի դեպքերի ենք ականատես ենք լինում, երբ անապահով ընտանիքները ոչ մի տեսակ աջակցություն չունեն և չգիտեն, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից»,- շարունակում է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը, ով տարիներ շարունակ օգնում է Շիրակի մարզի անապահով ընտանիքներին։

Թումասյանն ասում է, որ եթե մի ժամանակ Գյումրիի տնակային ավաններում բազմազավակ ընտանիքներ էին ապրում, հիմա մնացել են երեխաներին միայնակ մեծացնող ծնողները և միայնակ տարեցները։

«Կտրուկ նվազել են նաև բազմազավակ ընտանիքների թիվը։ Տնակներում հիմա մնացել են բաժանված ընտանիքները, միայնակ տարեցները»,-շարունակում է Վահան Թումասյանը։

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահն ասում է, որ աղքատությունը գնալով խորացել է, դարձել է անբուժելի հիվանդություն։ «Եթե առաջ մտածում էինք, որ բնակարան տալով, էդ մարդկանց աշխատատեղ բացելով կարող ենք օգնել, որ այդ մարդիկ դուրս գան այդ վիճակից, բայց հիմա այդ ամենը անհնար է։ Այդ մարդկանց համար պետք է ստեղծել նորմալ պայմաններ և նրանք պետք է մշտապես լինեն սոցիալական հոգածության տակ»,-եզրափակում է Վահան Թումասյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից