Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Դոնալդ Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացիների, այդ թվում՝ քաղբանտարկյալների։ Այս մասին հայտնում է Belta գործակալությունը։
Այս իրադարձությունը տրամաբանական հարց է առաջացնում․ արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր կարող օգտագործել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը և Թրամփի միջնորդությունը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով։
Oragir.News-ը այս հարցի շուրջ զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն Թրամփի գործոնը չէ, և Ռուսաստանը նույնպես նշանակալի դեր ունի այս գործընթացում։
«Մեր քաղաքական դաշտում լավ չեն պատկերացնում, թե իրականում ինչ է տեղի ունենում հայ-ամերիկյան հարաբերություններում։ Մենք արդեն երեսատեղ չունենք դիմելու Ռուսաստանին, որպեսզի այն որոշ չափով ազդի Թրամփի վրա, և այդ միջոցով հայ ռազմագերիները վերադառնան Հայաստան։ Կատարվածը միայն Լուկաշենկոյի նախաձեռնության արդյունք չէ, այլ նաև Ռուսաստանի անմիջական մասնակցության հետևանք»,– նշում է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում: