Մամուլ 10 ամիս առաջ - 08:42 16-12-2025

Նախագահն իրեն պահում է Փաշինյանի մոտ աշխատող շարքային ուսապարկի նման․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Պարզվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա բյուջեից տարեկան 2-3 մլրդ դրամ գումար է ծախսվում (աշխատավարձ, շենքի պահպանություն, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ), կա՛մ ոչինչ չի անում, կա՛մ էլ անում է ի վնաս ՀՀ-ի։ Մի քանի օր առաջ նա մասնակցում էր Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում նաեւ ելույթ է ունեցել «Խաղաղություն եւ վստահություն. միասնության նպատակ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով նիստին։ Սակայն որոշել է, որ այս նախկին խորհրդային հանրապետությունում, որտեղ ռուսերենն է ընդունված որպես հաղորդակցության միջոց, եւ բոլորը շփվել են ռուսերենով, ելույթ ունենա անգլերենով` մի կերպ թղթից կմկմալով կարդալով ելույթը: Սա աննկատ չի մնացել` Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Աշխաբադի միջազգային համաժողովում ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարների մեծ մասը հաղորդակցվում էր ռուսաց լեզվով, բացառությամբ Վրաստանի եւ Հայաստանի նախագահների։ Եվ դա դիտարկվել է որպես ՀՀ իշխանության հակառուսական վարքագծի եւս մի ցուցադրություն: Պարզ է, որ այս մարդը մոռացել է, որ ինքը ՀՀ նախագահն է, եւ իրեն պահում է որպես Փաշինյանի մոտ աշխատող մի շարքային ուսապարկ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին