Ավելին 10 ամիս առաջ - 21:49 15-12-2025

Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին

Լոս Անջելեսի իր տանը սպանված ամերիկացի ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ՝ պրոդյուսեր Միշել Սինգեր Ռայների որդին՝ 32-ամյա Նիք Ռայները, ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան բանտերի առցանց ռեեստրի տվյալներին։

Նշվում է, որ Նիք Ռայները տեղափոխվել է Լոս Անջելեսի շրջանի բանտ, իսկ նրա համար սահմանվել է 4 միլիոն դոլար գրավ։ Ներկայումս նրա նկատմամբ որևէ կոնկրետ քրեական մեղադրանքի առաջադրման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ Լոս Անջելեսի ոստիկանությունը Նիք Ռայների ձերբակալության մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել։

Ավելի վաղ Variety-ն հաղորդել էր, որ Բրենթվուդում գտնվող տանը հայտնաբերվել են ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ մարմինները, և դեպքի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում սպանության հոդվածով։

Ռոբ Ռայները լայն ճանաչում է ձեռք բերել որպես դերասան՝ All in the Family սերիալում, իսկ որպես ռեժիսոր նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր, այդ թվում՝ Stand By Me, When Harry Met Sally, Misery, A Few Good Men, The Princess Bride և այլ աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում