Ներքին 10 ամիս առաջ - 18:35 14-12-2025

Վահագն Չախալյանն արդեն երրորդ օրն է` չջեռուցվող պատժախցում է, որտեղ հայտնվել է սադրանքի հետևանքով

Հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանն արդեն երրորդ օրն է` պատժախցում է, պահվում է չջեռուցվող, անմարդկային ցուրտ պայմաններում, հավասարազոր է` դրսում քնելուն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Ալեքսան Թումասյանից:

Վահագն Չախալյանը, հիշեցնենք, կալանքի տակ է` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ ռեպրեսիաների գործով: Օրերս Չախալյանը հայտարարություն էր տարածել` սադրանքների մասին ահազանգելով:

«Ի գիտություն հանրությանը՝ ուզում եմ նշել, որ ապօրինությունների, սադրանքների եւ անմարդկային վերաբերմունքի՝ դրանցից բխող հետեւանքների պատասխանատվությունն ամբողջապես եւ լիովին ընկնում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա», - հայտարարել էր Վահագն Չախալյանը:

Ինչպես պարզվեց` Չախալյանը հենց սադրանքների հետևանքով էլ հայտնվել է պատժախցում, որովհետև Չախալյանը բարձրաձայնել է ստեղծված իրավիճակի մասին: Սադրանքներն էլ տարբեր դրսևորումներ են ունեցել, փաստաբանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերջերս Չախալյանի հետ ընդհանուր խուց է տեղափոխվել անձ, որոնց, սովորաբար, առանձին խցերում են պահում: Ստեղծված իրավիճակի հետ կապված պաշտպաններն ահազանգել են ՄԻՊ-ին, սակայն առ այս պահը որևէ արձագանք չի եղել, ընդ որում, Չախալյանին թույլ չեն տվել, որ ինքն անձամբ ահազանգի, պաշտպաններն էլ պատահաբար են իմացել, որ Չախալյանը պատժախցում է:

Պաշտպանն այս ամենում դիտավորություն է տեսնում, նշում է` փորձում են կոտրել Չախալյանին:
«Խոշտանգումն էլ ինչպես է լինում, որ մարդուն նման անմարդկային պայմաններում են պահում: Կամ, օրինակ, իր խուց այնպիսի մարդ են բերում, որ նման պրակտիկա գոյություն չունի, որ այդ մարդկանց սովորական մարդկանց հետ պահեն, փորձում են հրահրել կոնֆլիկտի, ամեն ինչ արվում է` այդ ուղղությամբ»,- նշեց պաշտպանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում