Նիկոլ Փաշինյանը այսօր պատարագի է մասնակցել Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում։
«Սուրբ եւ անմահ պատարագ՝ Այգեշատ բնակավայրի Սուրբ Գեւորգ եկեղեցում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը։
Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագիչն է անձամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։
Նրան օգնում է նույն թեմի քահանա տեր Մկրտիչ Մուշադյանը, որը անցած կիրակի պատարագ էր մատուցել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում՝ զեղչելով Կաթողիկոսի և Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։
Նշենք, որ այսօրվա պատարագի ժամանակ ևս զեղչվել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի անունը: