Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 12:04 14-12-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 34/1 շենքի մոտակայքի շենքերից մեկի 4-րդ կամ 5-րդ հարկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: