Թեհրանը պատրաստ է Մոսկվայի հետ կիսվել հիբրիդային հարձակումներին հակազդելու իր փորձով։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Էբրահիմ Ազիզին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «թշնամին հիբրիդային պատերազմ վարելու շատ միջոցներ ունի, այդ թվում գլոբալ ԶԼՄ-ները. «Իրականում ստեղծված է ստի կայսրություն, որն իր ցանցերով խճճել է ամբողջ աշխարհը»:
«Հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով նրանք շատ կեղծ և ոչ հավաստի տեղեկություններ են տարածում։ Մենք դիմակայության տարիներին կարողացել ենք հակազդեցության հուսալի պատ կառուցել և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ կիսվել մեր փորձով»,- ասել է Ազիզին։