Արտաքին 10 ամիս առաջ - 22:07 12-12-2025

Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայում հասնել կայուն խաղաղության, ոչ թե ժամանակավոր հրադադարի. Պեսկով

Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայում հասնել կայուն խաղաղության, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու՝ տարածքային հարցերի շուրջ հանրաքվեներ կազմակերպելու մտադրության մասին հաղորդագրությունները։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովի խոսքով՝ եթե նման նախաձեռնությունները որպես պատրվակ օգտագործվեն մարտական գործողություններում ժամանակավոր դադար ստանալու համար, ապա նման մոտեցումը «չի անցնի»: Նա ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Ռուսաստանը հույս ունի հասնել ոչ թե միջանկյալ պայմանավորվածությունների, այլ վերջնական կարգավորման։

Պեսկովը նշել է, որ Ուկրաինայում խաղաղությունը պետք է լինի ոչ թե ձևական, այլ կոնկրետ և հուսալի երաշխիքներով ապահովված:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է «երաշխավորված, երկարաժամկետ և բոլորին հասկանալի խաղաղություն՝ ամրապնդված ապահովման հուսալի մեխանիզմներով»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ