Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:30 12-12-2025

Աննա Հակոբյանի կեղծ հաշիվը, եկեղեցու բարձր վարկանիշը, կին քաղբանտարկյալի հուշերը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 12-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու վարկանիշը զիջում է միայն զինված ուժերի՝ բանակի վարկանիշին։ Այս մասին են վկայում «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության կողմից այս տարվա ներկայացրեց նոյեմբերի 27–ից դեկտեմբերի 5–ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները, որոնց արդյունքներն այսօր ներկայացնում էր տնօրեն Արամ Նավասարդյանը։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների 63.3%-ը հավանություն է տվել Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։ «14.4%-ը ավելի շատ հավանություն է տալիս եկեղեցուն։ Գեղեցիկ համադրություն է ստացվում՝ 77.7%։ «Որքանո՞վ եք հավանություն տալիս տվյալ ինստիտուտի գործունեությանը» հարցին ի պատասխան՝ դրական է գնահատել Առաքելական եկեղեցու գործունեությունը»,– ասաց Նավասարդյանը։ Ինչ վերաբերում է բանակին, ապա հարցվածների 63.4%-ը լիովին հավանություն է տալիս զինված ուժերի գործունեությանը, իսկ 18.4%-ը ավելի շատ հավանություն է տալիս (ընդհանուր` 81.8%)։ Ուշագրավ է, որ հարցվածների միայն 23,4 տոկոսն է լիովին դրական գնահատում Փաշինյանի մասնակցությունը կարգալույծ քահանաների անցկացրած պատարագներին, իսկ 13,7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում։ Հարցվածների 11,1 տոկոսը նշել է, որ ավելի շուտ բացասական է գնահատում, իսկ 39,3 տոկոսը նշել է, որ լիովին բացասական է գնահատում այդ երևույթը: Փաստացի հարցվածների կեսից ավելին այս երևույթին վատ է վերաբերվում։

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են նաև քաղաքական ուժերի, ինչպես նաև անհատ քաղաքական գործիչների վարկանիշները։ Ըստ այդմ՝ թեպետ առաջին տեղում Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, սակայն հարցվածների միայն 16․5 տոկոսն է պատրաստ այս ուժի օգտին քվերակել։ Օգոստոսին այս ցուցանիշը 17,3 տոկոս էր։ Երկրորդ տեղում կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի մերձավորների ձևավորած «Մեր ձևով» շարժումն է, որը նկատելի հետընթաց է արձանագրել․ եթե օգոստոսին այս ուժի օգտին պատրաստ էր քվերակել հարցվածների 13,4 տոկոսը, ապա այժմ միայն 7,2 տոկոսը։ Այս ուժերին հաջորդում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որոնց օգտին կքվեարկեին հարցվածների համապատասխանաբար 6,8 և 4,5 տոկոսը։ Երկու ուժերն էլ օգոստոսի համեմատ իրենց ցուցանիշները բարելավել են։ Այս ուժերին հաջորդում են Վարդան Ղուկասյանի «ԴՈԿ», Սերժ Սարգսյանի «Հանրապետական» և քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի՝ «Շնորհապետական» կուսակցությունները՝ համապատասխանանար 3․8, 2․7 և 2․2 տոկոս վարկանիշներով։ Ներկայացված մյուս ուժերից ոչ ոքի օգտին քվերակելու պատրաստակամություն հայտնած քաղաքացիների թիվը չի գերազանցել 2 տոկոսի շեմը։ Հարցվածների 10,6%-ը հրաժարվել է պատասխանել, 22,4%-ը դժվարացել է, իսկ 14,1%-ը պատասխանել է, որ չի պատրաստվում քվեարկել։ Հիշեցնենք՝ ԱԺ ընտրություններում նախընտրական շեմը կուսակցությունների համար 4 տոկոս է, իսկ կուսակցությունների դաշինքների համար 8-10՝ կախված նրանից, թե քանի կուսակցությունից է կազմված այդ դաշինքը։

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել։ Այս մասին տեղեկացնում է ինքը՝ Հակոբյանը։ «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ, ապատեղեկատվություն տարածել և հնարավոր է՝ կորզել անձնական կամ այլ տվյալներ»,- գրել է Աննա Հակոբյանը՝ միառժամանակ խնդրելով չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ տեղեկատվություն և հնարավորության դեպքում զեկուցել՝ report անել, որ այդ հաշիվը կեղծ է։ Փաշինյանի քաղաքացիական կինը շնորհակալություն է հայտնել զգոնության և աջակցության համար։ Նկատենք, որ վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչներն ահազանգում են, որ իրենց անունով կեղծ էջեր են բացվել։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան