Ներքին 10 ամիս առաջ - 20:15 12-12-2025

ԲՏԱ փոխնախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի աճի և աշխատատեղերի զարգացման նոր քաղաքականության գործառնության առաքելության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։

Ողջունելով պատվիրակությանը` նախարարի տեղակալը կարևորել է ՀԲ կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին։

Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը նշել է, որ առաքելության նպատակն է համապատասխան պետական կառույցների հետ քննարկումների արդյունքում սահմանել նոր ծրագրի գործարկման համար պահանջվող բարեփոխումների շրջանակը, ինչպես նաև ներկայացնել ակնկալվող արդյունքներն ու ծրագրի իրագործման հիմնական փուլերը։

Այնուհետև ներկայացվել են ՀԲ նոր ծրագրի մանրամասները, որի շրջանակում առցանց մասնակցությամբ իր դիտարկումներով հանդես է եկել նաև ՀԲ թվային զարգացման մասնագետ Հիմմատ Սինգ Սանդհուն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի համար նախատեսվող նոր ծրագրի մշակմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նշվել է, որ ծրագիրը կենտրոնանալու է մրցակցության, ներդրումների և տնտեսական աճի, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանը խթանող համապատասխան բարեփոխումների ուղղությամբ ՀԲ օժանդակությանը։

Կողմերն անդրադարձել են նաև ծրագրի ընթացքին, Հայաստանի թվային օրակարգի հիմնական առաջնահերթություններին, պետական ծառայությունների թվայնացմանը, թվային ներառականության ապահովմանը, նորարարական էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև կապի ու ինտերնետի հասանելիությանը վերաբերող հարցերին։ Քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերը՝ ներառյալ տեխնիկական և փորձագիտական աջակցությունը։

Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման, ինչպես նաև ներկայացված ծրագրով համագործակցության հնարավորությունների ուսումնասիրության և համապատասխան նախաձեռնությունների ներառման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի