Ներքին 8 ամիս առաջ - 15:43 12-12-2025

Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից

Եթե կա կարծիք, որ այս ամենը հետևանք չի ունենալու, այդ կարծիքը սխալ է: Ամենամեծ ցավն այս ամենի նրանում է, որ հետևանքը վրա է հասնում Հայաստանի նկատմամբ: Կոնկրետ անձինք կատարում են կոնրետ գործողություններ, հետևանքը լինում է կոլեկտիվ: Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հստակ է, թե ինչի համար էր անհրաժեշտ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորել և կալանքի տակ պահել: Խնդիրներից մեկն, այո՛, թաքնված է նրանում, որ մեր ինքնության, մեր Մայր Աթոռի հանդեպ կա ուղիղ քաղաքական որոշում: Ազգային բարերար Սամվել Կարապետյանն, այո՛, խոչընդոտ է նման վարքագծին»,-նշել է նա:

Փաստաբանն ասել է, որ Կարապետյանի հայտարարությանը՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, ՀՀ-ում հանգեցնում է 177 օր տևող կալանքի։

«Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից: Սամվել Կարապետյանը 177 օր բանտում է Հայաստանում»,-ընդգծել է Վարդևանյանը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին