Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա, դեպի Եղվարդի խճուղի ընթացող ճանապարհահատվածում բախվել են «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է և հայտնվել է դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհի երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով 3 հոգու, որոնցից 2-ը երեխաներ են, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: