Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 15:20 11-12-2025

Վաճառել է Վանաձորի ռոբոտների գործարան տանող ճանապարհը․ արգելանքի տակ գտնվող տարածքում շինարարություն է

Վանաձորի բնակիչ Սեյրան Սուրենյանը լուծարված «Տեխնոսարք» (Ռոբոտների) գործարանի ներկայիս սեփականատերերից մեկն է, որն այս պահին դատական վեճ ունի հարևան սեփականատիրոջ հետ ընդհանուր ճանապարհի օգտագործման հետ կապված:

Դատարանը 2020 թվականին Սեյրան Սուրենյանի միջնորդությամբ հայցի ապահովման միջոց է կիրառել՝ Արտուշ Բուդաղյանին և այլ անձանց արգելելով ընդհանուր՝ Թևոսյան 7/1 հասցեի և դրան հարող փողոցում որևէ շինարարական, այդ թվում՝ բետոնե պատի կառուցման աշխատանքներ իրականացնել: 2025 թվականի ամռանը, սակայն, դատարանի կողմից որոշված արգելանքի պայմաններում Վանաձորի քաղաքապետարանը շինթույլտվության իրավունք է տվել հարևան սեփականատիրոջը՝ վիճելի տարածքում պարսպապատում կատարելու համար:

Սեյրան Սուրենյանը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (ՀԿԱԾ) և ոստիկանություն: ՀԿԱԾ Լոռու մարզային բաժին մուտքագրված դիմումն այդպես էլ մնացել է անպատասխան, իսկ ոստիկանությունը քաղաքացու դիմումը կից փաստաթղթերով փոխանցել է քննչական կոմիտե:

Լոռու մարզային քննչական վարչությունում առերևույթ հանցանքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Oragir.News-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ալավերդյանը, մեկնաբանելով արգելանքի տակ գտնվող տարածքի համար իր տված շինթույլտվությունը, տարբեր պատճառներ բերեց, թե «ինքն ընդամենը մեկ տարի է, որ փոխարինում է ճարտարապետին, հինգ տարի առաջվա միջադեպի մասին չի կարող ասել», թե «հիմքերն իրենց մոտ չկան, չեն արտացոլվել, տեղեկատվություն չեն ունեցել», թե «Արտուշն առաջին սեփականատերն է եղել, նրանից է գնել տվյալ մարդը, այդ մարդուն երևի չի տեղեկացրել։ Նա էլ այդ վիճակով վերցրել է, հետո դիմել է, որ պարսպապատի» և այլն:

Մեր դիտարկմանը, որ քաղաքապետարանը պետք է լիարժեք հասանելիություն ունենա համայնքի տարածքների ու դրանց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը, առավել ևս դատական որոշումներին, պաշտոնյան շարունակեց պնդել.

«Եթե 20 թվականին եղել էլ է, ստացել էլ են, հինգ տարի անցել է, դա այնպիսի բան չէ, որ իմ ձեռքի տակ լինի: Կարող է՝ իրավաբանական բաժինն է ստացել, քարտուղարությունն է ստացել, մենք հո ամեն գործով չե՞նք կարող արխիվները նայենք, տեսնենք»:

Քաղաքապետարանի բաժնի պետն, անուամենայնիվ՝ փաստեց, որ կառուցապատումը դադարեցվել է ոստիկանության գրության հիման վրա: Այսինքն՝ եթե չլիներ իրավապահ մարմնի գործողությունը, քաղաքապետարանի թույլտվությամբ կառուցապատողը շարունակելու էր շինարարությունը արգելանքի տակ գտնվող տարածքում:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան