Արտաքին 7 ամիս առաջ - 23:12 10-12-2025

Մակրոնը ԱՄՆ նախագահի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի և եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ:

Մակրոնն այս մասին հայտնել է Ouest-France տարածաշրջանային թերթի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։

«Սեն Մալոյի քաղաքապետարանում Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց եմ անցկացրել մի քանի գործընկերների և նախագահ Թրամփի հետ։ Այս 40 րոպեներին ծավալված քննարկումների ընթացքում փորձել ենք առաջընթացի հասնել բոլորիս հուզող թեմայի վերաբերյալ։ Ներողություն եմ խնդրում ուշանալու համար»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Ընթերցողների հետ հանդիպումը Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հեռարձակել է սոցիալական ցանցում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից