Ներքին 10 ամիս առաջ - 22:50 10-12-2025

200.000 դոլարանոց տունն ի՞նչ է, որ 10 կամ 20 տարի հետո չպետք է ունենամ. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գնած առանձնատան գործարքի մանրամասներին չի տիրապետում, սակայն վստահ է՝ հայտարարագրում այն թափանցիկ կներկայացվի։

Նա այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե պաշտոնյանների կողմից արվող գործարքները թափանցիկ են արվում։

Նշենք, որ «Հետքը» հոդված է հրապարակել, որտեղ նշվել է, որ «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով»։ Կայքը նշել է, որ քառակուսի մետրը (քմ) 420 հազար դրամ վաճառվող տունը պատգամավոր Հայկ Կոնջորյանը ձեռք է բերել պարզ հաշվարկով՝ քառակուսի մետրը (քմ) 300 հազար դրամով։ Թե ինչպես է Կոնջորյանին հաջողվել այդպիսի գործարք կատարել և «խնայել» 21 մլն դրամ, դեռ չի հաջողվել պարզել։

Կոնջորյանն էլ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ անշարժ գույքը գնել է շուկայական արժեքին համապատասխան, հիփոթեքային վարկով՝ 20 տարով, Առինջ գյուղում։

«Նախ՝ ես պայմանագրի կողմ չեմ, 2-րդ՝ ներկա չեմ գտնվել պայմանագրի կնքմանը, 3-րդ՝ առհասարակ չեմ տիրապետում որևէ տեղեկատվության, որը կարող է վերաբերել այդ գործարքին։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ գիտի, որ վաղ թե ուշ գործարքի վերաբերյալ ցանկացած տվյալ հայտնվելու է հայտարարագրում»,– ասաց Գալյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ մոտ 1 մլն դրամ աշխատավարձ ստացող արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ձեռք են բերում մի քանի տասնյակ միլիոնավոր դրամների արժողության գույք, թեկուզ՝ վարկով, Գալյանը պատասխանեց՝ կրկին հղում անելով հայտարարագրման ինստիտուտին։

«Չգիտեմ՝ ի՞նչ հիմքերով է ձեռք բերել, վարկավորման միջոցներով է ձեռք բերել, թե ինչ եկամուտների հաշվին է ձեռք բերել, բայց վստահաբար դրանք հայտարարագրված են։ Ամեն դեպքում հիփոթեքը նրա մասին է, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի կայուն եկամուտ, կարող է ձեռք բերել բնակարան և մարել պարտքը, օրինակ՝ 20, 25 կամ 30 տարվա ընթացքում։ Կարծո՞ւմ եք՝ նախարարները կամ իմ նման կրթություն ստացած անձինք, եթե նույնիսկ չլինեն նախարար, չեն ունենա այնպիսի արժանապատիվ աշխատավարձ, որ 20 կամ 10, կամ 15 տարվա ընթացքում չեն կարող մարել»,– շարունակեց Գալյանը։

Նախարարի համար ընկալելի չէ հարցադրումը, թե «Քաղաքացիական պայմանագրի» անդամները եկել են պաշտոնի, որ 200 միլիոնանոց տուն առնեն։

«Կներեք, մարդն աշխատում է, ընդ որում, կատարում է շատ ծանր աշխատանք։ Ես իմ մասին եմ խոսում։ Այո՛, 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան կարող եմ ունենալ»,– ընդգծեց Սրբուհի Գալյանը։

Նա կրկին հիշեցրեց` «իր լավ կրթություն ունենալը»` վստահեցնելով, որ անգամ նախարար չլինելու դեպքում լավ աշխատանք կարող է ունենալ։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան