Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:30 10-12-2025

Մարդու իրավունքները պաշտպանված չեն․ բռնաճնշումներ, ձերբակալություններ, դրանք քի՞չ են․ հարցում

1948թ.-ի այս օրը` դեկտեմբերի 10-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով: Ըստ որում ՝ աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով: Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են մարդու և անհատի հիմնական իրավունքները: Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003թ.-ի հոկտեմբերի 21-ին:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում այսօր մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ են»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մաարդու իրավունքները պաշտպանված չեն, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Չեմ կարա ասեմ, որովհետև ոչ մի բանի իրավունք չունենք»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մարդկանց իրավունքները պաշտպանված չեն։ «Ոչ, միանգամայն ոչ, որովհետև բռնաճնշումներ, ձերբակալություններ․․․ դրանք քի՞չ են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գնալով շատանում են սպանությունները։ «Կարծում եմ՝ ոչ, որովհետև գնալով շատանում են սպանությունները, բացահայտումները քիչ են։ Ընդհանրապես ցանկացած պետական ստրուկտուրա մտնում ես դեմագոգիա է, բյուրոկրատական ապարատ է»,- ասաց նա։

«Ոչ, չի երևում, բոլոր ոլորտներում պաշտպանված չի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել