Ներքին 8 ամիս առաջ - 22:56 09-12-2025

Արամ Ա-ն բանակցություններ է վարել Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն բանակցություններ է վարել Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Գեորգի Գ-ի հետ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Արամ Ա-ի՝ Կիպրոս կատարած այցի շրջանակներում:

Հանդիպմանը քննարկվել են Կիպրոս կղզու օկուպացված հատվածում գտնվող եկեղեցիների վիճակը։ Նշվել է հնարավորության առկայության դեպքում եկեղեցիների իրավական կարգավիճակի հստակեցման և վերականգնման անհրաժեշտությունը:

Արամ Ա-ն և Գեորգի Գ-ն մտքեր են փոխանակել աստվածաբանական մի շարք հարցերի շուրջ՝ կարևորելով միասնական մոտեցումների մշակումը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Գեորգի Գ-ին է նվիրել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրի կրկնօրինակը: Իր հերթին արքեպիսկոպոսը Արամ Ա-ին սրբապատկեր է նվիրել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում