Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:10 09-12-2025

Դոկը վերադառնում է, Փաշինյանը Գերմանիայում է, բռնություն չի լինի, դասերը կդադարեցվե՞ն. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 9-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

ԱՄՆ-ում կալանավորված Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա Հենդերսոնի բանտից: Ղուկասյանը, ով գրեթե տասն ամիս Միացյալ Նահանգներում անազատության մեջ էր և բողոքարկել էր միգրացիոն դատարանի որոշումը, փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով, որոշել է այլևս չսպասել Վերաքննիչ դատարանի որոշմանը և ԱՄՆ-ից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր: Ըստ փաստաբանի, կարգն է այդպիսին. եթե անձը դուրս է գալիս բանտից, ապա ողջամիտ ժամկետում պետք է կատարի դատարանի որոշումը և լքի երկիրը, հակառակ պարագայում տույժերի կենթարկվի: «Այս պահի դրությամբ, այո, որոշում է կայացրել, որ անկախ նրանից՝ միգրացիոն Վերահսկիչ դատարանը, այսպես ասած, ինչ վճռի կկայացնի՝ կբավարարի բողոքը իր, թե՝ ոչ, որոշում է կայացրել , որ դեկտեմբերի վերջին դուրս է գալու և գնա երրորդ երկիր», ասել է Բաղդասարյանը։ Թե որ երկիր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, փաստաբանը փակագծեր չի բացում: Նրա պնդմամբ՝ այս պահին ԴՕԿ ղեկավարը հինգ երկրից հրավեր է ստացել: Այդ երկրները, ըստ փաստաբանի, Ղուկասյանին հատուկ վիզա են տրամադրելու՝ ապահովելով նրա կեցությունն ու անվտանգությունը: «Վերջնական որոշումը կկայացնի դուրս գալուց հետո, որի վերաբերյալ կիրազեկվեք», - ասաց Բաղդասարյանը: Հարցին՝ Ռուսաստանը կա՞ այդ երկրների ցանկում, փաստաբանն արձագանքել է. - «Հինգ երկիր տվել են իրենց հատուկ վիզայի կարգավիճակի, այսպես ասած, և որ պահին որոշումը կկայացվի, թե որ երկիր է գնալու, բացառապես այդ երկրի անունը կտրվի Ձեզ»: Ի դեպ, Ղուկասյանը որոշել է վեց ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցել: Թե քանի կուսակցությունից է բաղկացած դաշինքը, ԴՕԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարն առայժմ փակագծեր չի բացում, բայց ասում է, որ բազմաթիվ ուժեր հերթ էին կանգնել Վարդան Ղուկասյանի շուրջ համախմբվելու համար:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին հայտնում է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Այսօր Փաշինյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ ևս նախատեսված են տարբեր հանդիպումներ: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Նախքան Գերմանիա մեկնելը Փաշինյանի վաղ առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ մեզ տեղեկացրել է, որ բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ «Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի»,- գրել է Փաշինյանը, ապա՝ հավելել. «Մենք պետք է նաեւ գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը տարբերակելու եւ գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է եւ ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում»։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ»,– գրել է Մուսինյանը։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նշենք, որ սա 2025 թվականի ընթացքում Տեր-Պետրոսյանի և Կոպերկինի արդեն 3-րդ հանդիպումն է։ ՀՀ առաջին նախագահն ու ՌԴ դեսպանը հանդիպել էին նաև փետրվարին և սեպտեմբերին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ