Ներքին 10 ամիս առաջ - 18:24 09-12-2025

Ինչո՞ւ է Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը լքել Հայաստանը

NEWS.am–ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանին միացած ու կաթողիկոսի հեռացումը պահանջող Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն արդեն մի քանի օր է՝ լքել է Հայաստանը։

Այս պահին նա Գերմանիայում է։ Դեռևս հուլիսին ԵՊՀ ռեկտորը Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ազատել էր նրան։ Սակայն Ժամկոչյանը շարունակում է աշխատել համալսարանում՝ որպես գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։

Ի դեպ, Փաշինյանին միացած Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը ևս շուրջ մեկ ամիս արտերկրում էր։

Այս մասին NEWS.am–ին փոխանցեցին թեմից։ Վերջերս է վերադարձել ու անմիջապես շտապել Գյումրի՝ Փաշինյանի հետ պատարագին մասնակցելու։

Բայց նա այնտեղ միակը չէր իր թեմից։ Գյումրիի պատարագը մատուցում էր Արմավիրի թեմի քահանա Տեր Մկրտիչ Մուշեղյանը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»