Ներքին 7 ամիս առաջ - 19:44 08-12-2025

135-750 հազար դրամ․ Աղվերանի հյուրանոցներում ազատ տեղեր գրեթե չկան

Ամանորին ընդառաջ Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել Հայաստանի զբոսաշրջային քաղաքների հյուրանոցներում տիրող եռուզեռն ու գնային պատկերը։ Նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք Ծաղկաձորին և Դիլիջանին։

Այսպես․ Oragir.News-ը փորձել է պարզել, թե ի՞նչ գնային փաթեթներ են գործում Աղվերանում Ամանորի օրերին։ Yereqnuk Resort հանգստյան տանը՝ 1 անձի համար ամանորյա 5 օրյա փաթեթի արժեքը 135 000 դրամ է, 2-10 տարեկան երեխաների համար՝ 5 օրը 70.000 դրամ։ 5-օրյա հանգիստը ներառում է տոնական գալա երեկո, հաջորդ օրերին տոնական ընթրիք, նախաճաշ, ճաշ, ընթրիք, անակնկալներ, խաղեր, դահուկներ, բիլիարդ, թենիս, խարույկ և այլ զբաղմունքներ։

Apricot Hotels and Resort-ում ամանորյա փաթեթը գործում է դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը։ Սույն հանգստյան տանն այս պահին առկա է բյուջետային երկտեղանի սենյակներ, մեկ սենյակի արժեքը փաթեթով կկազմի 590․000 դրամ։

ArLi Resort անունը կրող տնակներում Ամանորին կգործեն հետևյալ արժեքները․ փոքր տնակի 1 օրվա արժեքը 60․000 դրամ, մեծ տնակի 1 օրվա արժեքը 100․000 դրամ։ Տնակները տրամադրվում են ամենաքիչը 4 օրով՝ ըստ հաճախորդի ցանկության։ Ամանորյա փաթեթը 4 օրով ամրագրելու դեպքում՝ փոքր տնակի արժեքը 240 000 դրամ կկազմի, մեծ տնակը՝ 400 000 դրամ։ Ամանորյա փաթեթը 5 օրով ամրագրելու դեպքում կգործեն հետևյալ զեղչված գները․ փոքր տնակի 5 օրվա արժեքը 270 000 դրամ, մեծ տնակի 5 օրվա արժեքը՝ 450 000 դրամ։ Տեղեկացանք նաև, որ այս պահին փոքր տնակներն այլևս ազատ չեն, բոլորն ամրագրված են։ Ի դեպ, այստեղ այցելուն ինքն է հոգում իր սննդի մասին․ «Տեղում կարող են պատրաստել սնունդը և վայելել․ կա նաև մանղալային գոտի և թոնիր»,- ասաց մեր զրուցակիցը։

Aghveran Ararat Resort-ում ստանդարտ համարի արժեքը 31-6-ն ընկած օրերին 2 անձի համար կարժենա 750.000 դրամ՝ նախաճաշով և ընթրիքով, ներառված են նաև գալա ընթրիք և շոու ծրագրեր։ Arthurs Aghveran Resort-ից հայտնեցին, որ ամանորյա փաթեթները սպառված են։ Մեր զարմանքին, թե երբվանի՞ց են սկսվել ամրագրումները, պատասխանեցին՝ նոյեմբերի 1-ից։ Այստեղ երկու անձի համար նախատեսված փաթեթը 350.000 դրամ է։

Voskegetakaghveran հանգստյան տան ամանորյա փաթեթը դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն է։ Փաթեթն իր մեջ ներառում է՝ ամանորյա ընթրիք, շոու ծրագրեր, Ձմեռ պապ և Ձյունանուշ, 2 օր տիկնիկային թատրոն երեխաների համար։ Մինչև 6 տարեկան երեխայի համար անվճար 3 անգամյա սնունդ, խաշի և հարիսայի օրեր։ Տեղեկացանք, որ երկտեղանոց համարն արժե 240 000 դրամ, երեք տեղանոց համարը՝ 340 000 դրամ, չորս տեղանոցը՝ 450 000 դրամ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին