Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Պետք է այս հարցը օր առաջ լուծվի, Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռնվի իր բժշկի անմիջական հսկողությամբ վիրահատություն կատարել»,- նշեց նա՝ հավելելով, որ պանջատեր է լինելու այս հարցով, որպեսզի այն անհապաղ բավարարվի։