Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 11:30 06-12-2025

Երևանում շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոցի»  տնօրենի Toyota-ի կողային հայելիները․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 37-ամյա Գևորգ Ա․-ն և հայտնել, որ գողացել են իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Արդեն տեղում պարզվել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է Դավթաշեն 3-րդ թաղաղամասի շենքերից մեկի դիմաց կայանված Գևորգ Ա․-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 250 հազար ՀՀ դրամի վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Ա․-ն աշխատում է «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ում, որպես տնօրեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան