Ներքին 10 ամիս առաջ - 17:23 05-12-2025

AntiFake.am-ի հայտարարությունը ԶԼՄ-ից առգրավված տեխնիկայի մասին

Քննչական կոմիտեի կողմից մեզ վերադարձվեց AntiFake.am լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը։ Հատկանշական է, որ վերադարձված տեխնիկայի թվում բացառապես այն սարքավորումներն են, որոնց առգրավումը զավեշտի ժանրից էր և անգամ տեսականորեն չէր կարող որևէ պարագայում հետաքրքրություն առաջացնել քննչական մարմնի համար։ Անգամ, եթե մի պահ պատկերացնենք, որ «Իմնեմնիմիի» բացահայտ քաղաքական պատվերով գործում որևէ այլընտրանքային իրականության պայմաններում մի տոկոս հանցակազմ կարող էր լինել, ապա այդ դեպքում անգամ մեզ երեկ վերադարձված տեխնիկան որևէ տեսական հետաքրքրություն չէր կարող ենթադրել նախաքննական մարմնի համար։

Ինչևէ, նախաքննական մարմինը շուրջ 22 օր ուշի ուշով զննել է տեսախցիկների և խոսափողների շտատիվները, ձայնի որակի կարգավորիչները, խոսափողները, դրոններն ու տեսախցիկները, լարերն ու էներգաբանկերը և զարմանալիորեն քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող ոչինչ չի հայտնաբերել և «մեծահոգաբար» տեխնիկայի այդ մասը վերադարձրել է։ Խմբագրությունից առգրավված համակարգիչները, անվտանգության տեսախցիկների DVR-ը, լրագրողների անձնական օգտագործման համակարգիչներն ու աշխատանքային նոթատետրերը դեռևս գտնվում են նախաքննական մարմնի մոտ։

Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ նախաքննական մարմնի կողմից մեր տեխնիկայի առգրավումը, դրա կարևոր մասի՝ մինչ այս պահը չվերադարձնելը, ինչպես նաև մեր լրատվամիջոցի առաջատար մեդիադեմքերի՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորումն ու ապօրինի անազատության մեջ գտնվելն ի սկզբանե եղել է քաղաքական պատվեր, ինչին հլու հնազանդ ենթարկվել է ՔԿ համապատասխան քննիչն իր ողջ քննչական խմբով։ Մեր խմբագրության տեխնիկայի առգրավման ապօրինի գործողությունը հետապնդել է մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու, ավելին, ելնելով առգրավված տեխնիկայի ցանկից, մեր գործունեությունը կասեցնելու նպատակ։

Հայտնում ենք նաև, որ անկախ ամեն ինչից այս ողջ ապօրինությունների շղթայի թե՛ պատվիրատուն, թե՛ այն իրականացնող բոլոր անձինք վաղ թե ուշ կանչվելու են պատասխանատվության։

AntiFake.am-ի խմբագրություն

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»