Ներքին 10 ամիս առաջ - 16:10 05-12-2025

Վանաձորի քաղաքապետի ԺՊ-ն չոր աշխատավարձո՞վ է ապրում

2022-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արկադի Փելեշյանը պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրերում շարունակում է միայն մեկ անշարժ գույք նշել՝ Վանաձորում գտնվող հասարակական նշանակության շինություն՝ նախատեսված բնակչության սոցիալական սպասարկման, վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար:

Փելեշյանի երեք տարվա հայտարարագրերում որպես միակ եկամտի աղբյուր նշված է Վանաձորի քաղաքապետարանից ստացված աշխատավարձը. 2022 թվականին՝ 4,122,857 դրամ տարեկան եկամուտ, 2023-ին՝ 4,046,500 դրամ, 2024-ին՝ 5,037,000 դրամ:

Հայտարարագրերում Փելեշյանը նաև կանխիկ դրամական միջոցներ է ներկայացրել. 2022-ի տարեսկզբին՝ 1,700 000 դրամ, տարեվերջին՝ 2,000,000 դրամ, 2023-ի տարեսկզբին՝ 2,000,000 դրամ, տարեվերջին՝ 4,100,000 դրամ, 2024-ի տարեսկզբին՝ 4,100,000 դրամ, տարեվերջին՝ 5,000,000 դրամ:

Մնացած բաժիններում ոչ մի լրացված տվյալ չկա:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»