«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության անդամ Ցոլակ Ակոպյանը հայտարարեց, որ ամբողջ Հայաստանում մեկնարկել է թոշակների և նպաստների ավելացման պահանջով ստորագրահավաքը, որը սկսվել է դեկտեմբերի 1-ին։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի 2026 թվականին տարիքային և հաշմանդամության թոշակներն ու նպաստները բարձրացվեն առնվազն 50 տոկոսով՝ հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 1-ի դրույքաչափերը։ Միաժամանակ պահանջվում է իրականացնել ամենամյա ինդեքսավորում՝ համապատասխանեցված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արձանագրված սպառողական գնաճին։
Ակոպյանը ներկայացրեց հանրագրի բովանդակությունը․
«Տարիքային և հաշմանդամության թոշակների ու նպաստների բարձրացում՝ 2026-ի ընթացքում առնվազն 50 տոկոսի չափով։ Յուրաքանչյուր տարի իրականացնել ինդեքսավորում՝ նախորդ տարվա գնաճի չափով»։
Նրա փոխանցմամբ՝ ստորագրահավաքը տարածվելու է Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքներում․ նախաձեռնության անդամները քաղաքացիների հետ կհանդիպեն բնակավայրերում և հանրային վայրերում։
«Խնդրում ենք աջակցել գործընթացին․ արդեն ունենք 5000-ից ավելի ստորագրություն, և վստահ եմ՝ այն կհասնի տասնյակ հազարների»,– ասաց Ակոպյանը։
Նա ներկայացրեց նաև «ՀայաՔվե»-ի գրասենյակների հասցեները, որտեղ քաղաքացիները կարող են միանալ ստորագրահավաքին.
Երևան – Աբովյան 25 (կենտրոնական), Կողբացի 20, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր–Դավթաշեն, Կոմիտաս 6/1, Աջափնյակ՝ Մարգարյան 41/2, Նոր Նորք՝ Գայան 37
Արմավիր – Արմավիր՝ Ջիվանու 15, Վաղարշապատ՝ Մաշտոցի 0/2
Սյունիք – Կապան՝ Գարեգին Նժդեհի 12/1, Գորիս՝ Լուսանշոտի 29
Շիրակ – Գյումրի՝ Տիգրան Մեծի 2/3
Լոռի – Ալավերդի՝ Թումանյան 49/6,
Ստեփանավան՝ Գարեգին Նժդեհի 24/2,
Տաշիր՝ Երևանյան 7-րդ թաղմ., 218
Գեղարքունիք – Գավառ՝ Բունյասյան 4/1
Քաղաքացիները կարող են զանգահարել նաև նախաձեռնության կենտրոնական հեռախոսահամարով՝ 033 97 82 81, և նախաձեռնության անդամները կայցելեն նրանց բնակավայրեր, եթե վերջիններս չեն կարողանում անձամբ ներկայանալ։
«Մեր նպատակն է հնարավորինս հասանելի լինել բոլոր քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան միանալ այս կարևորագույն պահանջին»,– եզրափակեց Ցոլակ Ակոպյանը։